Իսակովի պողոտայում երեկ` օգոստոսի 27-ին ժամը 23:45-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել 52-ամյա  Վաչագան Հայրապետյանին: Այս մասին  NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Վաչագան Հայրապետյանը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել եւ նա իր ծննդյան օրը, 52 տարեկան հասակում մահացել է: 

NEWS.am-ի տեղեկություններով` «BMW 745»-ի վարորդ 36-ամյա Ռոբերտ Գեւորգյանը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամներից է: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով: Սույն հոդվածով նախատեսվում է ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: