Apple ընկերության բաժնետոմսերի արժեքը վերագրանցել են նախկին ռեկորդը` օգոստոսի 27-ին NASDAQ բորսայի ավարտին մեկ բաժնետոմսի արժեքը հասցնելով 675,68 դոլարի:
Օգոստոսի 24-ի արժեքի համեմատ, դատական գործի դրական ավարտից հետո, բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 12,46 դոլարով, կամ 1,88 տոկոսով:
Բորսայի բացման ժամանակ Apple-ի բաժնետոմսերի արժեքը կազմել յուրաքանչյուրը 676,91 դոլար: Սակայն արդեն կես ժամ անց այն բարձրացել է` հասնելով 680,87 դոլարի, ինչի ռեկորդային են բորսայի պատմության մեջ Apple-ի երբեւէ վաճառած արժեղթղերի համար:
Օգոստոսի 27-ին բաժնետոմսերի արժեքների բարձացման արդյունքում Apple-ի կապիտալիզացիան 12 միլիարդ դոլարից բարձրացել է մինչեւ 633,39 միլիարդ դոլարի: Մոտովորապես նույնչափ` 12 միլիարդ դոլարի կապիտալիզացիա կորցրել է հակառակ կողմը` Samsung-ը, որի բաժնետոմսերը օգոստոսի 27-ի դրությամբ իջել են մինչեւ 7,5 տոկոս, հայտնում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ 2012 թ-ի օգոստոսի 24-ին Կալիֆորնիայի Դաշնային դատարանը որոշել է, որ Samsung-ը խախտել է Apple-ի մի շարք արտոնագրեր եւ պարտադրել է հարավկորեական ընկերությանը իր մրցակցին 1,05 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել:



























