Օգոստոսի 30-ին, ժամը 09.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե տեղում պարզվել է, որ անասնագոմում նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը, ինչի հետեւանքով բնակիչներ՝ 81-ամյա Աշոտ Սմբատյանը եւ 75-ամյա Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Սմբատյանը մահացել է:
Բժիշկները Ա. Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:


























