Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորական թափուր տեղի համար 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում արդեն ավարտվել է ձայների հաշվարկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, հաղթանակ է տարել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, ով հավաքել է 7622 ձայն:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր եւ այժմ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն ստացել է 5023 ձայն, իսկ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն: Անվավեր է համարվել 438 քվեաթերթիկ:

Նշենք, ր ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 24,3 տոկոսը` 55 851 ընտրողներից միայն 13 566-ը: