ԱՄՆ-ում արգելքի տակ կարող են հայտնվել Samsung ընկերության բջջային հեռախոսների եւս մի քանի մոդել. Apple ընկերությունը նոր հայց է ներկայացրել մրցակցի դեմ, որը արդեն հասել էր` Samsung-ի 17 անվանական սարքերի վաճառքի արգելքին:
Այժմ Apple-ը փորձում է ամերիկյան շուկայից դուրս թողնել Samsung-ի նոր արտադրությունը, այդ թվում Galaxy S III սմարթֆոնը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, iPhone-ի հեղինակ-ընկերությունը խնդրել է վաճառքի համար արգելված սարքավորումների թիվը մեծացնել, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կալիֆորնիայի Դաշնային դատարանը որոշել է, որ Samsung-ը խախտել է Apple-ի մի շարք արտոնագրեր եւ պարտավորեցրել է հարավկորեական ընկերությանը ամերիկյան ընկերության փոխհատուցել 1,05 միլիարդ դոլար:
Apple-ի հետ մրցակցության ֆոնին Samsung-ը կորուստներ է գրանցում արժեթղթերի շուկայում:




























