Հունվարի 10-ի գիշերը 86 տարեկան հասակում մահացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը:
Ֆադեյ Սարգսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, Հայաստանի Ազգային Ակադեմիայի անդամ (1971 թվականից), Տեղեկատվության միջազգային ակադեմիայի անդամ (1995-ից):
Ֆ. Սարգսյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 18-ին, Երեւանում: Սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1940-1942), ավարտել է Ս.Մ. Բուդյոնիի կապի ինստիտուտը (1942-1946): 1977 թվականին նշանակվել է Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ:
1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր: 2006 թվականի ապրիլին հրաժարվել է Հայաստանի ԳԱԱ նախագահի պաշտոնից:




























