Ադրբեջանական իշխանությունները դեռ օդանավում մարդասպանին ազատում եւ տալիս են նոր անձնագիր: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն,քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, հայկական կողմի քայլերը սպասելի էին եւ ուղղված էին դեպի Հունգարիան, քանի որ մեզ համար Ադրբեջանի գործողությունների մեջ նորություն չկա: «Ադրբեջանական հասարակության արձագանքը մեծ ափսոսանքի առիթ է տալիս ինձ մոտ: Իրենք ընդունում են Սաֆարովին իբրեւ հերոս, ինչն ըստ ինձ չի կարող ընդունել ոչ մի նորմալ մարդ»,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ադրբեջանական պետությունը պաշտպանեց մարդասպանին եւ այժմ նա է մարդասպանը: Ադրբեջանը արդարացնում են սպանությունը էթնիկական հողի վրա,եւ նրանց հետ մենք պետք է բանակցենք ԼՂՀ-ի շուրջ»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը եւ հավելեց, թե Ադրբեջանը հայտարարում է,որ պատրաստ է ինքնավարություն տալ ԼՂՀ-ին,սակայն երկրի ազգային հերոս է հռչակում Սաֆարովին, իսկ դա  մեծ փաստարկ է Հայաստանի ձեռքում  բանակցություններում օգտագործելու նրանց դեմ:

Խոսելով Հունգարիայի քայլի մասին` քաղաքագետը նշեց, թե «հայտնի չէ, թե ինչ մեխանիզմներ են գործում Հունգարիայում, սակայն հունգարացիները հաշվի առել են հայկական կողմի արձագանքը»: «Հունգարացիների արդարացումը անընդունելի է: Նրանց իշխանությունները երկրի ծանր վիճակի հետեւանքով էլ հնարավոր է, որ գնային այս քայլին: Դիվանագիտական ոլորտում սա պետք չէ ընդունել որպես պարտություն: Դա գործիք է մեր ձեռքին, սակայն դրանից մենք դեռ պետք է կարողանանք օգտվել»,-վերջում նշեց Ա.Իսկանդարյանը: