2009թ. վերջին արձանագրվել է հայ-ադրբեջանական սահմանը խախտելու հերթական փորձը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ. դեկտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանը խախտելու հերթական փորձը: Ժամը 9:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Էլդար Հեյդար օղլի Թաղիեւը:

Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Հարուցվել է քրեական գործ, ճշտվում են դեպքի մանրամասները: