Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մոսկվայի Նոր Արբատ փողոցում հերթական անգամ հայ է սպանվել, ով աշխատում է շինարարությունում: Նրա անունը չեն հայտնում: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, կասկածյալը միջինասիացի միգրանտ է, ով վիճելով հայի հետ, դանակահարել է նրան: Իրավապահների հայտարարության համաձայն, արդեն ձերբակալվել է 5 կասկածյալ:

Նկատենք, որ սա այս տարվա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանում սպանում են հայերի: