Վաղ առավոտից մինչ այժմ NEWS.am վերլուծական-լրատվական գործակալության կայքի վրա ուղղորդված DDOS-հարձակում է իրականացվում ադրբեջանական, նաեւ Թուրքիայում, Պակիստանում եւ Ինդոնեզիայում գրանցված IP-հասցեներից:
Շնորհիվ գործակալության մասնագետների, կայքը գործում է սովորական ռեժիմով, սակայն մենք չենք բացառում հարձակմանը ներգրավված IP-հասցեների արգելափակումը:
Նշենք, որ այսօր կեսօրվանից բազմաթիվ պետկառույցների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքեր ենթարկվում են DDOS-հարձակումների:




























