Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 12.10-ին, Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է ներկայացել 1991 թ. ծնված Հովնան Մկրտչյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. ապրիլի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:



























