Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից   հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են  հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: