Գերմանացի Գրեգար Կերկելինկը փողոցի կենտրոնում դանակահարվել է եւ հիվանդանոցում մահացել: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթը:

Ստամբուլ ժամանած գերմանացի զբոսաշրջիկը հուլիսի 20-ի առավոտյան հյուրանոցից դուրս է եկել եւ զբոսնել Ստամբուլի կենտրոնական պողոտաներից մեկում: Այնտեղ նրան է մոտեցել է 40-անց մի մարդ եւ վիճաբանություն սկսել: Դեռեւս ինքնությունը չպարզված անձը կրծքավանդակի շրջանում դանակահարել է գերմանացուն եւ դիմել փախուստի: Այդ ընթացքում շրջակայքում գտնվող քաղաքացիներին հաջողվել է բռնել գերմանացուն դանակահարողին եւ հանձնել ոստիկանությանը: Սակայն հիվանդանոց տեղափոխված գերմանացի զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել: