Դեռեւս ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը («Լավանդայի Արայիկ») NEWS.am-ի տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին, հանդես կգա հայտարարությամբ:
NEWS.am-ի տեղեկություններով, նա հայտարարելու է քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալու մասին, ինչպես նաեւ հստակություն է մտցնելու՝ շարունակելո՞ւ է մնալ ՕԵԿ-ում, թե՝ ոչ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Հայրապետյանը հաստատեց, որ պատրաստվում է հոկտեմբերի 9-ին հանդես գալ հայտարարությամբ, սակայն առայժմ չակերտները չբացեց:
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը տեղեկացրել էր, որ գործարար Արայիկ Հայրապետյանը վաճառքի է հանել Ծաղկաձորի իր քոթեջները: Հայրապետյանը նշել էր, թե նոր շինություններ է գնում՝ հյուրանոցներ կառուցելու նպատակով:





























