Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղեգիս-Հերմոն ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2121»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























