Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել «Իսուզու Տրոպեր» եւ «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Իսուզու Տրոպեր»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























