Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Արթուր Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, գտնվելով իր ծանոթի տանը եւ օգտվելով նրա քնած լինելու հանգամանքից` սեղանից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: