Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերար Էդվարդ Քաշյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում դպրոցաշինությանն առնչվող ծրագրեր:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, պայմանավորվածություն է ձեռք բերվել Էդվարդ Քաշյանի ֆինանսավորմամբ Վանաձորում հիմնանորոգել դեռուս 1988թ.-ի երկրաշարժի հետեւանքով փլուզված միջնակարգ դպրոցներից մեկը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Կողմերը քննարկել են նաեւ առողջապահության ոլորտում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը: 

Վարչապետ Սարգսյանը ողջունել է Էդվարդ Քաշյանի նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնել վերջինիս՝ նման բարեգործական ծրագիր իրականացնելու համար: