Մաշտոցի պողոտա 15/135 հասցեում գործող ՍԹԱՐ սուպերմարկետի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որի պատճառ է հանդիսացել խանութում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված մեծ պակասորդը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՍԹԱՐ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

««Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը կատարում է իր բոլոր պարտավորությունները` պահպանելով ՀՀ գործող օրենսդրության բոլոր նորմերը»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների բաժնի տնօրեն Մարիանա Էդիլյանը: