Երեւանի Կիեւյան կամրջից այսօր` հոկտեմբերի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում քաղաքացի է նետվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ցած նետվողը 72-ամյա Ռաֆիկ Տիրատուրյանն է: Ականատեսները պատմել են, որ տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ և աղջկա հետ: ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ փրկարար ջոկատի փրկարարական խմբերը: