Այսօր` հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունում կադրային տեղափոխումներ են եղել:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր առավոտյան հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, ինչից հետո ստորագրել է նշանակումների հրամաններ: NEWS.am-ի տեղեկություններով Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը, որը վերջին ամիսներին գտնվում էր կադրային ռեզերվում: Արաբկիրի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը նշանակվել է Նոր Նորքի բաժնի պետ՝ Արտակ Կարապետյանի փոխարեն: Վերջինս էլ տեղափոխվել է Երեւան քաղաքի վարչություն՝ նշանակվելով Ներսիկ Նազարյանի տեղակալ: Նշենք, նաեւ որ Գուգարքից Վանաձորի բաժնի ղեկավարի պաշտոնին է տեղափոխվել Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ պատգամավոր Էդիկ Շարմազանովի եղբայրն է: