Հոկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22.44-ին Ռուսաստանի տարածքում` Ադրբեջանի Զակատալա քաղաքից 43 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.690 եւ արեւելյան երկայնության 47.120:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան, Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:




























