Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Թումանյան եւ Ղազար Փարպեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























