«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում երեկ` հոկտեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում հանկարծամահ է եղել ԱՄՆ քաղաքացի, Լոս Անջելոսի բնակիչ, 56-ամյա Հակոբ Կարապետյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Զվարթնոցի բաժնից: Մինչ այդ նա իրեն վատ է զգացել բժիշկները շտապել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: