Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո եւ Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի եւ Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետեւյալ տեսքը` Հակո համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ,Նոյակերտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` ԲՀԿ ներկայացուցիչ, Գոգհովիտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` ՀՅԴ ներկայացուցիչ:

Պայմանավորված թիվ 17 եւ թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի փոփոխությամբ` արտահերթ նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2012թ. հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» որոշման մեջ: