Իջեւանում Աղստեւ գետի կամուրջներից մեկից գետը նետվելու միջոցով այսօր` հոկտեմբերի 15-ին մի անչափահաս է փորձել ինքնասպանություն գործել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Իջեւանի բաժնից:
Ոստիկանությանը կատարվածի մասին ահազանգել է անհայտ քաղաքացին:Անչափահասին հաջողվել է փրկել: Մեկնած խումբը պարզել է, որ երեխան տառապում է հոգեկան հիվանդությամբ: Անչափահասի հայրը նրան տարել է տուն, իսկ առավոտյան տեղափոխելու է հոգեբուժարան: Ի դեպ, մինչ այդ նա եւս մեկ ինքնասպանության փորձ է կատարել ցանկանալով նետվել ավտոմեքենայի տակ, սակայն վարորդին հաջողվել է ժամանակին արգելակել մեքենան:




























