Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Շ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա  2011թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով: