Հոկտեմբերի 17-ին եւ 18-ին նախատեսված Parada ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել:
Երեւանում Եվրամիության գրասենյակից հայտնում են, թե Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ Երեւանում Գերմանիայի դեսպանատունը ներողություն են խնդրում հետաքրքրված անձանցից այս մասին վերջին պահին զգուշացնելու համար, ինչը կապված է նրա հետ, որ ճնշման հետեւանքով «Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է ցուցադրման նախաձեռնությունից:
ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանատունն անհանգստացած են, որ մի շարք հաստատություններ, որոնք ավելի վաղ համաձայնվել էին ցուցադրել ֆիլմը, հրաժարվում են անել դա: Կազմակերպիչները վերահաստատում են, որ ֆիլմի դիտումը, որը ԵՄ մարդու իրավունքների հարցով գործունեության մի մասն է, անպայման կկազմակերպվի նրանց համար, ովքեր ցանկանում են դիտել այն:





























