Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում թմրանյութ են պատրաստում եւ օգտագործում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Վանաձորի Թեւոսյան փողոցում գտնվող ավտոտնակից բերման է ենթարկել 1972 թ. ծնված Ստյոպա Ս.-ին եւ 1978 թ. ծնված Արծրուն Շ.-ին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են ներարկիչներ եւ տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով:

Ստյոպա Ս.-ն հայտարարել է, որ հայտնաբերված նյութերով ինքը թմրամիջոց է պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: