Արարատի մարզի Հովտաշատ գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է դիակ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 18-ին, ժամը 14.41-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:

Հրշեջ- փրկարարները՝ ջրանցքից (Բաղրամյան փողոցին կից հատված) դուրս են բերել վերոնշյալ գյուղի բնակիչ մոտ 60 տարեկան Ռոբելֆ Ժամկոչյանի դին: