Հոկտեմբերի 22-ին, ժամը 06.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ամբողջությամբ այրվել է «Օպել-Աստրա» մակնիշի 33 SD 754 պետհամարանիշով ավտոմեքենան: Հրդեհը մարվել է ժամը 06.01-ին: Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված 30-40 տարեկան տղամարդու դի` առանց այրվածքների: