Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 11-րդ կմ-ին  «Օպել Կալիբրա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի մետաղական արգելապատնեշին եւ գազատար խողովակին, ինչի հետեւանքով առաջացած կրակից վարորդը  եւ ուղեւորուհին ձեռքերի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: