Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 20-ին, ժամը 08.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի 43 շենքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դավիթ Հ.-ն  տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 16.10-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 165 շենքի մոտից  բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ռազմիկ Ս.-ին, որը ս/թ հոկտեմբերի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: