Հոկտեմբերի 21-ին, ժամը 04.15-ի սահմաններում, Երեւան-Դիլիջան ճանապարհի 86-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 21-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղի կենտրոնական ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-2410»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 71-րդ կմ-ին Զանգակատուն-Երեւան երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորը եւ «ՎԱԶ-2110»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























