ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների եւ բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերը` ժամը 11.00-ից մինչեւ 15.00-ն: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: Հեռախոսներ`52-34-86, 52-34-82:

Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար: