ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ոչ թե հիվանդ է, այլ զբաղված, այդ պատճառով էլ չի ներկայացել այսօր` հոկտեմբերի 22-ին համաձայնեցված ասուլիսին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Ես որպես ձայներ հաշվող հանձնաժողովի նախագահն եմ:  Այդ նույն ժամին այսօր քվեարկում էին գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի հարցը եւ ես չէի կարող ուղակի բացակայել»,- պարզաբանեց Սուքիաս Ավետիսյանը: Հարցին, թե մինչեւ ասուլիսին մասնակցելու համաձայնություն տալը տեղյակ չէր, որ նման պարտավորություններ ունի, ասաց.«Ոչ, ք անի որ դա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշելիք խնդիրն էր: Այսօրվա նիստի ժամանակ է օրակարգը որոշվել: Ես նիստից 10 րոպե առաջ եմ իմացել այդ մասին»: