Հոկտեմբերի 23-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Բերդ քաղաքում: NEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ Բերդի Քոռաղբյուր կոչվող հանդամասում շրջվել է մի «ՈՒազ» մեքենա, որի վարրոդը տեղում մահացել է, իսկ կողքի ուղեւորը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնել է մեր աղբյուրը, մահացած վարորդը 44-ամյա Սերգո Մելիքյանն է, ով զինծառայող է: Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են տեղի ունեցածը: