Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ թիվ 9 երթուղու տրոլեյբուսից իջնելիս, վարորդի կողմից ընթացքը վերսկսելու հետեւանքով 46-ամյա մի կին վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում Է քննություն:




























