Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արամայիս Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային պարկի միջից հայտնաբերվել եւ առգրավվել են «Տրամադոլ» տեսակի 5 դեղահաբ, «Պիրալդին» տեսակի 10 դեղահաբ, «Դիմեդրոլ» տեսակի 13 դեղահաբ, «Անալգին» տեսակի 1 դեղահաբ, «Ասպիրին» տեսակի 1 դեղահաբ, պոլիէթիլենային տարայի մեջ լցված` մոտ 70 գ սպիտակադեղնավուն դոնդողանման նյութ եւ տարբեր տրամաչափի 11 ներարկիչ:
Ըստ Արամայիս Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որն էլ պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























