Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 00.30-ին, Նոր Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի 6 շենքի թիվ 9 բնակարանից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1986 թ. ծնված Գրիգոր Կ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Գրիգոր Կ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Կատարվում է քննություն:




























