Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.45-ին,  ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները  Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենա,  որի թափքում հայտնաբերվել է մոտ 2 խմ հաճարենի եւ բոխի ծառերի փայտանյութ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը  համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ  այն  հոկտեմբերի 24-ին հավաքել է Ահնիձոր համայնքին հարակից անտառից:

Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: