Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 24-ամյա Էդգար Մինասյանը, վարելով «Վազ 2110» մակնիշի 22 ՕՍ 949 համարանիշի ավտոմեքենան, Կարեն Դեմիրճյան եւ Բանյո փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտոմեքենայի ուղեւորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 58-ամյա Առուստամ Առուստամյանը եւ 60-ամյա Ելենա Գաբրիելյանը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները:




























