ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2009թ.  ապրիլի 18-ի N300 Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ»: Համաձայն հրամանի` Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել է լրացում, եւ ընդգրկվել է նոր բնագավառ` «Աստվածաբանությունը» (ԻԵ.00.00 թվանիշ)` «Աստվածաբանություն» եւ «Կրոնի տեսություն եւ պատմություն (կրոնագիտություն)» մասնագիտություններով: Միաժամանակ, «Փիլիսոփայական գիտություններ» բնագավառի /ԻԵ.00.05 թվանիշ/ մասնագիտությունում մնացել է միայն «կրոնի փիլիսոփայություն» ձեւակերպումը: