Գլաձոր գյուղում հոկտեմբերի 26-ին ժամը 22.40-ի սահմաններում «Վազ-21011» մակնիշի 32 ՍՏ 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Ս. Մանգասարյանը) բախվել է «Ույուտ» տաքսի ծառայության մոտ կայանված «Վազ-2107» մակնիշի Տ7262 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ իր հերթին՝ առջեւում կայանված «Վազ-2106» Տ7261 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ՝ «Վազ 21010» 30 ՕԼ 266 պետհամարանիշով ավտոմեքենային: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 27-ին, ժամը 08.01-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, վթարի հետեւանքով «Վազ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 15-ամյա Տիգրան Սարգսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Տեղադրություն




























