Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Վանա լճի հատակում 3,7 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 29-ին, 21:40-ին (Երեւանի ժամանակով 23:40): Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Վանա լճի հատակում՝ 5 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Վան քաղաքում եւ Արտամեդ ավանում, որտեղ բնակչությունը խուճապի է մատնվել:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն էր տեղի ունեցել` 5,7 մագնիտուդով, որն ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը: