Արարատի մարզի Արարատ- Զոդ Բանավան ավտոճանապարհին 23 ՍՏ 094 պետհամարանիշով «Ֆոլկսֆագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է 23 ՏՍ 556 պետհամարանիշով «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 31-ին, ժամը 07.44-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում: Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից: տուժածներ` 22-ամյա Նարեկ Գալստյանը, 53-ամյա Սուրեն Շահնազարյանը, 22-ամյա Նարեկ Հովսեփյանը եւ 22-ամյա Վաչե Նազարյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղադրություն




























