36-ամյա Հ.Գ-ն  վիճաբանության մեջ է մտել Ա. Ս-ի հետ վերջինիս վրա առկա դաջվածքների կապակցությամբ եւ 10 րոպե տեւողությամբ խախտել հասարակական կարգը: Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Հ. Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 21-ին Ճամբարակ քաղաքի Տ.Մեծ հասցեում գտնվող շենքի բնակիչ Ա. Ս-ի հետ նույն շենքի շքամուտքում վերջինիս վրա առկա դաջվածքների կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նրա հետ: 10 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը,բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ:

Քրեական գործ է հարուցվել  258 հոդվածի 2-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` մեկից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել  հոկետմեբերի 31-ին եւ առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: