«Հրապարակը» գրում է. «Երկու օր առաջ Թամանյանի արձանի մերձակայքում ԱԺ գործերի կառավարիչ, ԱԺ նախագահի աջ ձեռք ընկեր Համիկը հարբած վիճակում իջել է իր մեքենայից, սկսել է «ծեծել» հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենային»` հարվածել ապակիներին, դռներին:

Ըստ ականատեսների` դեպքի վայր են հասել կարմիր բերետավորները եւ բերման ենթարկել կառավարիչին, այնուհանդերձ, որոշ մարդկանց «կարեւոր» զանգերից հետո, նա բաց է թողնվել.  ԱԺ միջանցքներում նախօրեին բացառապես այս մասին էին խոսում: