Նոյեմբերի 4-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Ֆորդ-Էսկորտ» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5,5-րդ կմ-ին դուրս գալով ճանապարհի երթեւեկելի գոտուց՝ բախվել է ծառի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը` 1979 թ. ծնված Մխիթար Սարգսյանը, եւ ուղեւորը` 1993 թ. ծնված Գեւորգ Մարգարյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:




























