Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2121»   եւ  «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-21011»-ի 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: